▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ պտուղներից մեկը երեկ քաղեցիք, տեսա՞ք.5 կգ բեռ էլ չեք կարող բերել ՀՀ

Զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի համար կարևոր է քաղաքականապես իրեն կապել ԵՏՄ անդամ երկրներին, ոչ թե զարգացնել տնտեսությունը,-այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 -Մենք ասում էինք՝ եթե դու չունես ցամաքային սահման ԵՏՄ երկրների հետ, ապա սահմանափակ են հնարավորություններդ, ընդհանուր խոչընդոտ է դա, քանի որ ցանկացած ազատ առևտրի գոտու համար շատ կարևոր է ֆիզիկապես սահմանն հատելը:

Բոլորն էլ գիտեն, որ Վերին Լարսը վստահելի ճանապարհ չէ: Մենք ասում էինք, որ Ռուսաստանի տնտեսությունն աշխարհում առաջատարը չէ: Այդ մասին ՌԴ նախագահը գրեթե ամենուր է ասում: Այնտեղ տնտեսական ոլորտում մոնոպոլիան գերիշխում է, մեծ է կոռուպցիան:

Կարևոր են նաև խաղի կանոնները, որոնց պտուղներից մեկը երեկ քաղեցիք :ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն 5 կգ-ից կամ 10 կգ-ից ավելի ապրանք դուրս բերել ՀՀ-ից: Տեսա՞ք: Այսինքն, հարված է հասցվում փոքր և միջին բիզնեսին, որի մասին մենք նույնպես զգուշացրել էինք: ՌԴ խաղի կանոններն ուղղված են փոքր և միջին բիզնեսի դեմ: Հիմա ինչ-որ տեղեկանք են պահանջում: Օրինակ, Ղըրղըզստանը այս հարցը բարձրացրել է ժամանակին, ստեղծվել է հիմնադրամ, հարցը լուծում է: Ինչո՞ւ մենք նույնպես դա չքննարկեցինք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ եթե օրինակ՝ Վրաստանից Հայաստան գալուց փորձեք ձեզ հետ ասենք 10 կգ կարտոֆիլ բերել, անցակետում ստիպված կլինեք հրաժարվել կեսից կամ հավաստագիր ներկայացնել։ Կարգը գործում է հուլիսի 1-ից։ Այդ օրը ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները (2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշում): Այդ պահանջների համաձայն՝  կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ձեռքի ծանրոցներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինչպես նաև նշված փոխադրամիջոցների վարորդների և անձնակազմի անդամների՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռներում փոխադրվող ապրանքատեսակների մասին  է: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնեսական միության մաքսային տարածք ներմուծվող և միության մաքսային տարածքով փոխադրվող ուղեբեռներում սերմերը և տնկանյութերը (ներառյալ սերմացու և արդյունաբերական կարտոֆիլը, սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութերը) պետք է առանց քանակային սահմանափակման և ռիսկի աստիճանի ուղեկցվեն բուսասանիտարական հավաստագրերով՝ տրված արտահանող երկրի և/կամ վերաարտահանող երկրի բուսասանիտարիայի ոլորտում լիազոր մարմնի կողմից: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին