▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է. վարչապետ

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց Ջերմուկ քաղաքի կառուցապատման, ընդհանուր երկրորդային բևեռային քաղաքներ խոշորածավալ ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման խնդրի լուծման որոշման նախագիծը:

«Հայտնի է, որ մենք տարածքային անհամաչափության վերացման ուղղությամբ հանրապետությունում նախատեսում ենք 8-ից 10, կարելի է ասել, չակերտավոր մեգապոլիսներ, որոնք իրենց շրջակայքի , գյուղական բնակավայրերի տարածքները պետք է աշխուժացնեն՝ առավել հզոր լինելու պայմանով»,-ասաց նախարարը:

Այսպիսով՝ նախատեսվում է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին հատկացնել 1 միլիարդ 190 միլիոն դրամ, որը նպատակաուղղված է ենթակառուցվածքների հզորացմանը, ընդհանուր բնակավայրի միջավայրի նորմալ ձևավորմանը:

«Իսկ հաջորդ տարի շարունակական այս ծրագրով մենք իրականացնում ենք բիզնեսի և նորից պետության մասնակցությամբ մի շարք ենթակառուցվածքների ստեղծում, որոնք Ջերմուկը դարձնելու են խիստ արդյունավետ կենտրոն, գրավչությունը խիստ մեծանալու է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով նախագծին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կատակեց. «Բոլորս հասկացե՞ լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է», ինչին նախարարն արձագանքեց.  «Բայց չակերտները չմոռանաք»:

Կարդացեք նաև՝ «Ընենց որ, քիչ ծխեք». գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին