▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նրանք նկարում էին պատերազմը. հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմն իրենց կյանքի գնով վավերագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է Սեյրան Օհանյանին և Նիկոլ Փաշինյանին

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Մինվոդիում

Սրանով իշխանությունն իբր «մուռ» է հանում Հայկոյից

«Երկիր Ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը



2017-09-14 10:21:36

 

 

 

«Երկիր Ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի վերելակաշինական գործարան ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:

Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:

Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհնհանուր ժողովի որոշում, մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղեկանք տուրքի վճարի մասին: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի ավագանու կողմից քննարկվելուց հետո» (տես՝ կից ներկայացված փաստաթուղթը):

Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:

Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար, սակայն գործարանը գնահատվել է որպես շինանյութ, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:

Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար ևս:

Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն:




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.