▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնել է իր բոլոր փաստաթղթերը

«Հավաքելու, պահել-պահպանելու ու մեր սերունդներին ենք փոխանցելու  այն ամենը, ինչ եղել է մեր երկրում՝ վերջին 25 տարիների ընթացքում: Դրանք պետական մարմինների փաստաթղթեր են, որոնք  պարբերաբար համալրում ենք:

Առայժմ փաստաթղթերն արխիվ չեն հանձնել Պաշտպանության նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Փաստաթղթերը պահելու նրանց իրավունքը 50 տարի է:

Այս տարի ստացանք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մինչև 1997 թվականի փետրվարի փաստաթղթերը: Դրանք իր ստորագրած առաջին հրամանագրերն են, ստացած  փաստաթղթերը և այլն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս տարի ստացել են նաև Կառավարության մինչև 2005 թվականի փաստաթղթերը:

«Պետք է սկսենք նաև էլեկտրոնային փաստաթղթերի ընդունումը»,-նշեց Ազգային արխիվի տնօրենը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին