▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի ելույթի ժամանակ քրդերը մտել են դահլիճ և իրարանցում առաջացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում հանդիպում է անկցացրել թուրքական և մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ: Չնայած ձեռնարկված են եղել անվտանգության խսիտ միջոցներ, այդուհանդերձ, մի քանի քուրդ ընդդիմադիրների հաջողվել է մտնել դահլիճ: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Էրդողանի ելույթի ժամանակ 5 հոգի մուտք են գործել դահլիճ և մեծ իրարանցում առաջացրել՝ բախվել Էրդողանի անվտանգությունն ապահովող ուժերի հետ: Նրանցից մեկը դահլիճ հեշտ մտնելու համար նույնիսկ հագել է Էրդողանի պատկերով վերնաշապիկ: Թուրքայի նախագահի թիկնազորը բռնի ուժով նրանց հեռացրել է դահլիճից և հանձնել Նյու Յորքի ոստիկանությանը: Պարզվել է, որ նրանք Սիրիայի տարածքում գործող քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատներից են՝ YPG-ական:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին