▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

 

default

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում հայտնել է, որՆյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։   

Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ),  եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին