▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հարստություններից մեկը մեծ վնաս է կրել.Բնապահպան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերականգնման համար 100 տարի կպահանջվի: Մարդը չի կարող միջամտել: Մենք առաջարկում ենք հատուկ բուֆերային զոնա առանձնացնել, որպեսզի կենսաբազմազանությունը պահպանվի: Ցավոք, Կառավարությունը ոչ մի լրացուցիչ միջոց չհատկացրեց սրա համար,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքով՝ մենք շատ մեծ կորուստ ունենք, Հայաստանի հարստություններից գիհիներն են մեծ վնաս կրել.

«4 վայրի տեսակներից 3-ն աճում են Հայաստանում: 200 հա վնասվեց Վայոց Ձորի Արտավան գյուղի  անտառային տարածքի հրդեհի ժամանակ, նույնքան էլ՝  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, իսկ դրանք շատ դանդաղ են աճում»,-նշեց բնապահպանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին