▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս գեներալներն Արցախը կպաշտպանեն՝ առանց Պուտինին հարցնելո՞ւ

«Ունենք չորս հարևան երկիր, որոնցից երկուսի հետ թշնամական հարաբերություններ են, և այն  ուժերը, որոնք այսօր կանգնած են արհավիրհքի դիմաց՝ 102-րդ ռազմաբազան ու համատեղ զորախումբն են»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Դիտարկմանը՝ կարծում է, որ համատեղ զորախմբի առկայության դեպքում պատերազմական իրավիճակում հայ ու ռուս գեներալը մի հայտարարի՞ են գալու, պատախանեց, թե նրանց հայտարարությունները ցույց են տվել՝ Արցախը կպաշտպանեն՝ առանց ՌԴ նախագահ Պուտինին հարցնելու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմ քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր: Համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում: Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին