▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը չեղարկեց Հայաստանի առաջ քաշած բոլոր նախապայմանները

«Մինսկի խումբը Հայաստանի համար ոչինչ չի անելու.պարբերաբար լինելու են բախումներ, զոհեր, որովհետև այդ խմբում այնպիսի պետություններ են, որոնց շահերը Արցախի հարցի հետ կապված տարբեր կարծիքներ ունեն ու երբեք համաձայնության չեն գա: Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են ոչ թե կոնֆլիկտի լուծման, այլ կարգավորման մասին: Իսկ դա նշանակում է՝ կառավարել կոնֆլիկտը:, ծառայեցնել սեփական շահերին:

Իսկ Արցախը պետք է որդեգրի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի «Գաղութացված պետություններին և ժողովուրդներին ազատություն շնորհելու» մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հայտնի բանաձևը, որը նախատեսում է ապստամբ ժողովուրդներին մետրոպոլ պետություններից ազատագրվելու ժամանակ տրամադրել անկախություն և պատժել գիշատիչներին, ովքեր մերժում են ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է օրերս Ժնևում կայացած  Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց.

«Ալիևը գնաց չեղարկելու բոլոր այն նախապայմանները, որոնք ՀՀ-ն պաշտոնապես հայտարարել էր որպես ենթակառուցվածքային (ինստիտուցիոնալ) սկզբունք.դիպուկահարների հեռացում, հետաքննող սարքերի տեղադրում և այլն: Այս ամենը Ադրբեջանը «ջրեց»»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին