▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայաստանի հանդեպ սերն ինձ մղեց ձեր լեզուն սովորելուն.Իրանցի աստղագետ

«Սրտիս թագուհի» երգը Սեյրան Օհանյանի կնոջ կատարմամբ

Այս քայլը կնպաստի, որ թուրքերը հարգեն հայերին.Աստղադիտարանի տնօրենը՝ Թուրքիայի որոշման մասին

Իրանը ողջունեց Թուրքիայի՝ Հայաստանին միանալու որոշումը

Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում. Շարմազանով



2017-11-14 17:17:52

Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ-ում

Հարգելի խորհրդարան,

Մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:

    Նախ, խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվեց 2018 թվականի բյուջեի նախագիծը, որն, ըստ իս, իրատեսական է, հնարավորություն է տալիս ապահովելու  շուրջ 5 տոկոս տնտեսական աճ և ունի կայունացման միտումներ եկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:

   Հարգելի խորհրդարան, Հանրապետականը կարևորում է ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը: Այդ պատճառով էլ  ակտիվ մասնակցեց նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: 52 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Այս վստահությունը  պարտավորեցնող  է և գալիս է վերահաստատելու, որ համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունը:

    Հարգելի գործընկերներ, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը:

     Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»:

      Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար:

     Բանակցություներում առաջընթաց ապահովելու  համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել  Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր  անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15  հանրապետությունների անկախացումը:  Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը:

Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.