▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ. Նաիրա Զոհրաբյանը՝ նախարարին

 

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նշելով. «Բյուջեի նախագծում նշում եք, որ բյուջեի հիմքում լինելու են հարկային հավաքագրումները, ադեկվատ հավաքագրումները: Այն, ինչ անում եք ՓՄՁ-ների հետ, արդյոք դա ադեկվատ հարկային վարչարարությո՞ւն է:

Այդ հավաքագրումը պետք է սկսեք այնտեղից, որտեղ կան նման հնարավորություններ: Այսօր 20 հազար ապրանքատեսակ 7 անձ է ներմուծում, հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները: Մնացած մոնոպոլիաներում, որտեղ կան բացարձակ օրինախախտումներ, ինչո՞ւ է ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել հատկապես այն ՓՄՁ-ներին, որոնք ընդամենը օրվա հաց են վաստակում: Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»: 

Տեսանյութը` A1plus.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին