▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երբ քաղցկեղը դատավճիռ չէ. ինչպես Էդգար Գյանջումյանը հաղթահարեց ծանր հիվանդությունը և ոչ միայն

Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող գեներալները

Հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները

Սարսափում եմ. եթե Արցախն առանձին իշխանություն չունենար՝ արդեն Ադրբեջանի կազմում կլիներ

Ադրբեջանի մտադրությունները երևում են իր կողմից իրականացվող ծախսերից. Էդվարդ Նալբանդյան



2017-12-07 22:40:49

 

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։

 

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգում գտնվող հրատապ խնդիրներին՝ դրական գնահատելով, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերջին զարգացումները։ «Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը», ասաց ԱԳՆ ղեկավարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Ադրբեջանի ապակառոցողական քայլերի պատճառով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման բացասական հետևանքները՝ նշելով, որ Բաքուն ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո թիրախավորեց և փաստորեն արգելափակեց տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող գրասենյակի գործունեությունը: «Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ», ընգծեց Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ նախարարական համաժողովին նախարար Նալբանդյանի ելույթի հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն էին և Ադրբեջանի՝ պայմանավորվածություններից հրաժարվելու և ստատուս քվոյի պահպանմանը միտված գործողությունները։

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Ադրբեջանի մտադրությունները երևում են իր կողմից իրականացվող ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են գալիս համանախագահները:

«Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար: Հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է ճանապարհ հարթել ստատուս քվոի փոփոխման համար: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու ուղղությամբ, միաժամանակ փորձելով ձևացնելով, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը», իր խոսքում շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.