▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան տարբեր ամբիոններից Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քարոզչություն է անում

Տեղեկացրել էինք, որ Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել 2023թ.-ին:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ դեռևս 2011 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան  նախնական համաձայնության են եկել ատոմակայանի կառուցման հարցում:

«Երբ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից, ռուս դեսպանի սպանությունից հետո ես ասացի, որ հաշվի առնելով կողմերի տնտեսական հետաքրքրությունները, երկար ժամանակ չի անցնի ու հարաբերությունները կկարգավորվեն:

Ռուսաստանին պետք էր դուրս բերել վառելիքը, Թուրքիային էլ նրա զբոսաշրջիկները, գազն էին հարկավոր:

Երկու երկրների միջև  ապրանքաշրջանառությունը 33 միլիարդ դոլար է:

Երկուստեք մեծ հետաքրքրություն ունեն տնտեսական ոլորտում. դա վկայում է անգամ էներգետիկայի, զբոսաշրջության, շինարարության ոլորտներում արձանագրվող աճը:

Հետաքրքիր է Մեծամորի ատոմակայանին Թուրքիայի մոտեցումը. վերջին տարիներին միշտ քարոզչություն է գնում այն փակելու ուղղությամբ ու տարբեր ամբիոններից»,-Asekose.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին