▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

«Շատ կարևոր է հայ-իսրայելական հարաբերությունների խորացումն ու կանոնակարգումը: Ամենայն հավանականությամբ հիմա հարմար պահ է, որովհետև Քնեսեթում այդ հարցի շուրջ միշտ քննարկումներ են տեղի ունեցել: Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ ուժերը հիմա կարող են գերակայություն ձեռք բերել, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը բացասական արձագանքներ է առաջացրել Իսրայելում: Թուրքիան Իսրայելին հիմա ցեղասպանության մեջ է մեղադրում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Իսրայելի ու Պաղեստինի շուրջ կրակը բորբոքելու ԱՄՆ նախագահ Թրամփի դրդապատճառներին՝ Արման Նավասարդյանը նկատեց.

«1995 թվականին ԱՄՆ-ի կողմից արդեն ընդունված էր այդ որոշումը, մնում էր նախագահներից մեկի ստորագրությունը, որպեսզի այն իրավական ուժ ստանար: Թրամփը եղավ դա իրականացնողը: Նա ընտրությունների ժամանակ խոստացել էր կատարել այդ քայլը, այդպես էլ արեց: Որոշ մեկնաբաններ խոսում են նրա բնավորության մասին, նշում, որ չմտածված քայլ է արվել, բայց ես համոզված եմ՝ կատարվել է հաշվարկված քայլ»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք:

Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի խոսնակը նախազգուշացրել էր, որ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը տարածաշրջանի համար «վտանգավոր հետեւանքներ» կունենա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին