▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՏՄ երկրները չեն ուզում, որ հայկական լոլիկի արտադրությունը վերականգնվի

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մշակել է ծրագիր, պատրաստ է աշխատել կառավարության հետ, բայց միայն այն ներկայացուցիչների, ովքեր հասկանում են գյուղատնտեսությունից:

«Պետք է սրտացավ լինել, պաշտպանել գյուղացուն, ոչ թե հանգիստ նստել: Եթե քո բնագավառը չես պաշտպանում, ինչո՞ւ ես նստած, տղա՛ ջան: Գյուղացին դիզվառելիքը չի խմում չէ՞, արտադրության մեջ է օգտագործում, ո՞նց եք թանկացնում: Կամ ինչպե՞ս կարելի է սերմանցուի համար հարկ վերցնել:

Կառավարությունը պետք է լուրջ աշխատանք կատարի, դրա համար 3 ուղղություններով ծրագիր ենք մշակել.առաջինը մեր կորցրած անասնակերի բազայի վերականգնումն է, որը կհանգեցնի մսի գնի էժանացման, կաթի արտադրության ավելացման, ոչխարաբուծության զարգացմանը, երկրորդը բանջարաբոստանային ուղղությունները, կարտոֆիլի նոր սորտերի մշակումն է: Այսօր տեղայնացրել ենք 3-4 սորտ, որոնց կարկուտը վնաս չի տալիս: Եվ երրորդը՝ վերականգնել լոլիկի արտադրությունը: Շատ երկրներ, այդ թվում ԵԱՏՄ, չեն ցանկանա, որ այն վերականգնվի: Մեր խանութներում աստրախանյան ձմերուկ են վաճառել: Սա ժողովրդի լեզվով ասած՝ ախպերություն չէ, շանտղություն է: Եթե մեկ շուկա է, ուրեմն հավասար պետք է լինենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրաչ Բերբերյանը:

Նա անդրադարձավ նաև կարտոֆիլին՝ նշելով.

«Հայաստանը տարածաշրջանում լավագույն կարտոֆիլագործ երկիրն է: Հարևան ոչ մի երկիր չի կարող մեզ հետ մրցել:  Տեսե՛ք, երաշտ էր, ոչ մի տեղ բերք չկար, բացի Հայաստանից»:

Ինչ վերաբերում է թունաքիմիկատներին՝ նկատեց.

«Ռուսաստանը դրանք  էժան  ձեռք է բերում այլ երկրներից, բերում նոսրացնում ու մեզ  է վաճառում: Այսինքն, այստեղ էլ են մեզ թելադրում՝ զրկելով որակով թունաքիմիկատներից: Ռուս ֆերմերը մեկ պարկ  պարարտանյութի համար վճարում է 3000 դրամ, հայը՝ 6000-7000:

Դիզվառելիքի առումով էլ ՀՀ-ում որևէ սուբսիդավորում չկա, ՌԴ -ում դա 40 տոկոսով արվում է: Ու այս վիճակով մրցել ԵԱՏՄ շուկայում հնարավո՞ր է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին