▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն իրեն ՀՀԿ-ական չի համարում

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անձի շուրջ քննարկումները շարունակվում են: Մարդկանց մեծ մասը դեռ շարունակում է փնտրել Հայրենիքին արած նրա լավ գործերից գոնե երեքը: Փնտրտուքները դեռևս անարդյունք են:

ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ նա լայն դիվանագիտական հարաբերություններ, կապեր ունեցող մարդ է և դրանք լիարժեք օգտագործելու դեպքում մեր երկրի համար շահեկան կլինի:

«Նա դիվանագիտական լուրջ գործունեություն է ծավալում, եղել է ՀՀ վարչապետ, չնայած շատ կարճ ժամանակահատված: 21-րդ դարի շունչը զգացող ու բիզնեսում լուրջ հաջողություն ունեցող է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մկրտիչ Մինասյանը:

Լեզվաբան, որոշ ժամանակ ակտիվ լրագրությամբ զբաղվող Նարինե Դիլբարյանը հիշեց.

«Արմեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչն էր, եկավ փոխարինելու Հրանտ Բագրատյանին ու լիցքաթափելու ստեղծված իրավիճակը: Դրա համար էլ նրան հիշեց նաև Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Հայաստանին նպաստող նրա գործերին, ապա դժվարանում եմ ասել: Մեծ ծրագրեր ու աշխատանք չի կատարել»:

Նարինե Դիլբարյանը բարձրացրեց նաև շատերին հուզող հարցը՝ ինչո՞ւ են նոր կադրերի դրսից բերում, գուցե ներսի մարդկանց չե՞ն վստահում:

«Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ՀՀՇ-ի անդամ չէր համարում, այդպես էլ Սերժ Սարգսյանն է: Իրեն ՀՀԿ-ական չի համարում: ՀՀԿ-ն բերում է մարդկանց, որոնք չեն դավանում կուսակցության արժեքներին: Շատերը ՀՀԿ են գալիս պաշտոնի համար»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին