▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդեռլանդների խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Նիդեռլանդների պառլամենտը, ձայների բացարձակ մեծամասնությամբ պաշտոնապես ճանաչեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, դրանք որակելով որպես Հայոց ցեղասպանություն:

Նիդեռլանդների պառլամենտին էր ներկայացված 2 բանաձեւ: Առաջինով պառլամենտը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, երկրորդով՝ երկրի պետքարտուղարը պարտավորվեց ամեն 5 տարին մեկ, ապրիլի 24-ին այցելել Եղեռնի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին, փոխանցում է Reuters-ը:

«Քրիստոնեական Միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդեւինդի կողմից հեղինակած փաստաթղթերը խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել:

Բանաձեւերն ընդունվել են 142 կողմ ձայներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին