▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ից հետո ժողովուրդը հասկացավ, որ օտարվել է սեփական երկրից

«Մարտի 1-ին հայոց նորանկախ պատմության մեջ կատարվեց ամենաողբերգականը.առաջին անգամ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա: Սա մեծագույն դաժանություն է: Մարտի 1-ից հետո ժողովուրդը հասկացավ, որ օտարվել է սեփական երկրից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ մեղավոր են իշխանության բոլոր ներկայացուցիչները:

«Ռոբերտ Քոչարյանի հրամանով է բանակը թողել սահմանն ու եկել ճնշում իրագործելու, Սերժ Սարգսյանն էլ 10 տարի կոծկում է գործը, բայց մեղավորությունն իր վրայից հանելու հնարավորություն ունի. թող բացահայտի, մարդկանց պատասխանատվության կանչի, պատժի»,-նկատեց Լևոն Զուրաբյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին