▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք վատ բան եք արել. Էդմոն Մարուքյանը՝ Գևորգ Կոստանյանին

ԱԺ-ում այսօր Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հարակից զեկուցող՝ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն, անդրադառնալով Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներին, մասնավորապես,ասել է, «Մենք ոչ թե սուպերվարչապետի օբյեկտ ենք ստեղծում, այլ քաղաքական պատասխանատվություն կրող օբյեկտ։ ԱԱԾ եւ ոստիկանությունը ինչու նախարարություններ չեն դառնում, քանի որ նրանք հատուկ ծառայություն մատուցող մարմիններ են։ Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կուզենա նրանց դարձնել քաղաքական մարմին։ Ոչ, նրանք հատուկ մասնագիտացված մարմիններ պետք է լինեն` մաքսիմում ապաքաղաքականացված, որոնց համար քաղաքական պատասխանատու է հանդիսանում վարչապետը»:

«Դուք ցույց եք տալիս, որ սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ բան չի փոխվել երկրում։ Եթե քաղաքական պատասխանատվություն ունենային ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, ապա կգային ԱԺ ու մեր հարցերին կպատասխանեին, այսինքն պառլամենտական կառավարմանը դեմ բան եք անում։ Իսկ որ լսումներ անենք, վարչապե?տն է գալու։ Այ, էսպես է լինում, ու բացահայտվում է կեղծ պառլամենատական կառավարումը, ու այդ պրոցեսը հիմա ցայտուն երեւում է»,-արձաագանքել է Մարուքյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին