▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի պաշտպանությունը չի կարող հասարակության մի մասի ուսերին դրված լինել.Վիգեն Սարգսյան

«Ապրիլյան դեպքերը ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան...կորցրեցինք մեր հայրենակիցներին, բայց երկիրը պաշտպանելու այլ ձև, ցավոք, աշխարհում դեռ չկա: Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, անգամ կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի շուրջ: Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել մաս-մաս, կամ հասարակության մի մասի ուսերին դրված: Կարծում եմ՝ գիտակցում ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է: Մենք աշխատել և աշխատում ենք բանակի մարտունակությունը բարձրացնելու համար»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը:

Լրագրողները նախարարին փոխանցեցին ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր դժգոհությունը՝ որդուն Ազգային հերոսի կոչում չտալու մասին:

Վիգեն Սարգսյանը արձագանքեց. «Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, մոր, որը սպա է ծնել, դաստիարակել, մոր, որն այդ սպայից և ցանկացած սպայից ոչ պակաս հասկանում է՝ հայրենիքի պաշտպանությունն ինչ է նշանակում։ Ես հանդիպել եմ Արմենակ Ուրֆանյանի մոր հետ, մեծ հարգանք և մեծ ակնածանք ունեմ իր անձի նկատմամբ։ Իր այդ դժգոհությունը նա հայտնել է նախկինում ևս, դեռևս նույնիսկ մինչև իմ՝ պաշտպանության նախարար դառնալը։ Ես բացատրել եմ, պատմել եմ իրեն, որ այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակում լուծվելու խնդիր չէ»։

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Ես դեռ սպասում եմ, գուցե գա՞ Քյարամս Կարդացեք նաև՝ Ապրիլի երկուսի կեսգիշերին ես նրա ձայնը լսեցի, օգնություն էր կանչում.Զոհված զինվորի մայրը պատմում է

Կարդացեք նաև՝ Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է.Մովսես Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին