▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դեռ սպասում եմ, գուցե գա՞ Քյարամս

Հայաստանի քաղաքացիներն այսօր այցելում էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին:

Անասելի ցավ է նման երիտասարդներին կորցնելը, բայց, միևնույն ժամանակ մեծ հպարտություն է, երախտապարտ ենք նրանց ծնողներին՝ նման զավակներ դաստիարակելու համար,-ասում էին նրանք:

-Ես դեռ սպասում եմ, գուցե կգա՞ Քյարամս,-լրագրողների հետ զրույցում ասաց հերոս Քյարամ Սլոյանի մայրը:

Հիշեցնենք՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Կարդացեք նաև՝ Ապրիլի երկուսի կեսգիշերին ես նրա ձայնը լսեցի, օգնություն էր կանչում.Զոհված զինվորի մայրը պատմում է

 

Կարդացեք նաև՝ Երկրի պաշտպանությունը չի կարող հասարակության մի մասի ուսերին դրված լինել.Վիգեն Սարգսյան

Կարդացեք նաև՝ Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է.Մովսես Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին