▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է.Մովսես Հակոբյան

«Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս էր: Այս երկու տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Հակառակորդը նման ռազմական գործողություն  այլևս  ի վիճակի չի լինի կատարել»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում հետ բերել Լելե Թեփեն՝ Մ.Հակոբյանը նկատեց. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»:

Դիտարկմանը, թե  Հանրապետական կուսակցության անդամները կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն համարում, և արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ այն  հետ բերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, Մովսես Հակոբյանը պատասխանեց.«Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ,  հայ ժողովրդինն է»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Երկրի պաշտպանությունը չի կարող հասարակության մի մասի ուսերին դրված լինել.Վիգեն Սարգսյան

Կարդացեք նաև՝ Ես դեռ սպասում եմ, գուցե գա՞ Քյարամս

Կարդացեք նաև՝ Ապրիլի երկուսի կեսգիշերին ես նրա ձայնը լսեցի, օգնություն էր կանչում.Զոհված զինվորի մայրը պատմում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին