▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի երկուսի կեսգիշերին ես նրա ձայնը լսեցի, օգնություն էր կանչում.Զոհված զինվորի մայրը պատմում է

Հայաստանի քաղաքացիներն այսօր այցելում էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին:

Անասելի ցավ է նման երիտասարդներին կորցնելը, բայց, միևնույն ժամանակ մեծ հպարտություն է, երախտապարտ ենք նրանց ծնողներին՝  նման զավակներ դաստիարակելու համար,-ասում էին նրանք:

Իսկ ծնողները...նրանք դեռ հավատում և սպասում են, որ իրենց որդիները կվերադառնան:

-Ես դեռ սպասում եմ...գիտեմ, որ գալու է,-լրագրողերի հետ զրույցում ասաց Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտը, ով որդու հետ վերջին անգամ խոսել է 2016թվականի մարտի 31-ին:

-Ապրիլի երկուսի կեսգիշերին ես նրա ձայնը լսեցի քնած ժամանակ: Օգնություն էր կանչում: Արթնացա, եղբորը պատմեցի, հորդորեց չանհագստանալ: Երբ քնեցի՝ կրակոցի ձայներ էի լսում, հետո 3 ինչ-որ բաներ էին սրտիցս դուրս թռնում:  Իսկ ապրիլի 4-ին պատի ժամացույցը կանգնեց և ես հասկացա, որ մի բան այն չէ,-պատմեց զոհված հերոսի մայրը:

Հիշեցնենք՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Երկրի պաշտպանությունը չի կարող հասարակության մի մասի ուսերին դրված լինել.Վիգեն Սարգսյան

Կարդացեք նաև՝ Ես դեռ սպասում եմ, գուցե գա՞ Քյարամս

Կարդացեք նաև՝ Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է.Մովսես Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին