▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս պետք է լինենք «դուխով». Արմեն Աշոտյան

ԱԺ-ում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով կառավարության աշխատակազմին, ասաց. «Հետայսու վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորեք՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետև նա հնչեցրեց իր հարցը՝ հետաքրքրվելով, թե համանախագահների առջև հայկական կողմը բարձրաձայնե՞լ է Արցախը բանակցային կողմ դիտարկելու նոր ռազմավարության մասին, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կուտակումների մասին. «Ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը»:

 

 

 

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում բոլորս պետք է լինենք միասնական, խրոխտ և «դուխով»»,-ասել է Արմեն Աշոտյանը:

ԱԳ նախարարը շատ կարճ և հստակ պատասխանեց երկու հարցերին էլ. «Այո և այո»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին