▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Սարգսյանի հետ մենք ապրում ենք հարեւանությամբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պարոն Սարգսյանի հետ մենք ապրում ենք հարեւանությամբ, բայց փաստացի մենք հարաբերություններ չունենք: Այս մասին RT գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը `պատասխանելով այն հարցին, թե ինչպես են կառուցվում նրա հարաբերությունները ընդդիմադիրներ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հետ:

«Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա այդ կուսակցությունը դադարեց մեծամասնություն լինել մեր խորհրադարանում եւ այն՝ ՀՀԿ-ն, նորմալ ընդդիմություն է», -ասել է նա՝ հավելելով, որ  «նրանք երբեք հետ չեն վերադառնա»:

«Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք կարող են հաղթել ընտրություններում, բայց նրանք (հանրապետականները) արդեն երբեք հետ չեն գա, դա հաստատ: Եվ դա, իհարկե, ինձանից կախված չէ, որովհետեւ ժողովուրդն արդեն նրանց երբեք չի ների, ես կարող եմ երաշխավորել: Ամեն դեպքում, ես այդպես եմ զգում եւ ես վստահ եմ դրանում», - ասել է նա:

Խոսելով սեփական կուսակցության ծրագրերի մասին, Փաշինյանը նշել է, որ նրա կուսակցությունը կոչվում է «Քաղաքացիական պայմանագիր» եւ կա  «Ելք» դաշինք:

 

 

 

 

 

 

 

 

 

 «Ինչ վերաբերում է դաշինքին, ապա մենք այժմ դրա ապագան ենք քննարկում: Ինչ վերաբերում է կուսակցությանը, իհարկե, այն կզարգանա անկախ մեր դաշինքի ապագայի սցենարից», - ասել է նա:

Հարցին այն մասին, թե չի վախենում արդյոք նա, որ քաղաքական ընդդիմադիրները պետության ուժեղ դիրքերում կվերադառնան, վարչապետն ասել է, որ ընդհանրապես քաղաքական գործունեությունում սովոր չէ վախենալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես այնպիսի վարչապետ չեմ, որը երբեւէ կվախենա կորցնել իր պաշտոնը: Ես ընդհանրապես քաղաքական գործունեությունում սովոր չեմ չվախենալ: Ես պարզապես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում եւ ինչում վստահ եմ, որ պետք է անեմ իմ երկրին եւ ժողովրդին ծառայելու համար », - ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին