▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է՝ ՊՆ-ում չարաշահումների գործով

Համացանցում հայտնվել են ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կադրերը:

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Այս մասին հայտարարել է ինքը՝ Սեյրան Օհանյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թվականների ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

Տեսանյութը՝ Newspress-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին