▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլանը Թուրքիայի ընտրություններում փայլուն հաղթանակ է տարել. նրա կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի: Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։

Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:

Նշենք, որ իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը 53 տոկոս ձայներով առաջին փուլով նախագահ է ընտրվել։ Խորհրդարանական ընտրություններում  Էրդողանի ղեկավարած կուսակցությունը հավաքել 42 տոկոս և կորցրել մեծամասնությունը խորհրդարանում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին