▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ. Փաշինյան

 

Ճիշտ չէ մոտեցումը, որ մենք պետք է խնդիր դնենք կոնկրետ անձանց մոտ գտնել խախտումներ։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է իշխանությունը բացահայտելու գլխավոր կոռուպցիոներներին ու պատժելու։

 

 

 

 

 

 

 

 

«Բայց ես ասում եմ, որ մենք ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից պետք է գնանք։ Իհարկե, դրանով առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է»,-ասաց Փաշինյանը։

Նա ցավով նկատեց, որ վերջին երկու ամսում, իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են. «Երբեմն կարող է տպավորություն ստացվել, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»։

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ:

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր

Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան

Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին

Եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա. Փաշինյան

Ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքի ընդունվելու հիմնական տրամաբանությունը ծանոթ ու մեջք ունենալն է. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին