Հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ներկայանա Հատուք քննչական ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահի գրասենյակի խնդրանքով հնարավոր է հարցաքննությունը ձայնագրվի: Եթե որոշում կայացվի այն տեսանկարահանել, վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե դրա որ մասն է հրապարակայնացվելու, բայց հնարավոր է` առհասարակ չհրապարակայնացվի:
Հիշեցնենք, որ Քոչարյանին հարցաքննության ծանուցագիր ուղարկվել է օրեր առաջ, սակայն երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ նա Հայաստանում չէ, քննչական մարմին կներկայանա վերադառնալուն պես:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է չաղերի ետևում հայտնվեն:
Կարդացեք նաև՝ Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռոբերտ Քոչարյան
ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծանուցման մասին
Կոռուպցիա իրականացնողները կհայտնվեն ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Քոչարյանի ձերբակալման մասին