▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսի հայ համայնքին պետք է նոր առաջնորդ կամ ,այլ կերպ ասած, թավշյա հեղափոխություն

 

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն առաջին անգամ հանդիպեց Լոս Անջելեսի Հայ Համայնքի հետ
Հանդիպումը կարելի նկարագրել որպես հակասական: Այն մեծ հաշվով շատ սպասված էր, եւ ներկաները (թվով մոտ 800 հոգի) նույնիսկ 1 ժամ առաջ արդեն հավաքվել էին: 
Մեր հարցին թե ինչ ակնկալիք ունեն նախարարից, ներկաները հիմնականում ասում էին, որ կուզենան ուղղակի ծանոթանալ, լսել, հասկանալ նոր նախարարին եւ իր նոր մոտեցումները:
Թեեւ առանձնանում էին նաեւ էսպես ասենք ընդիմադիր կամ անկախ մոտեցում ունեցողները: Խնդիրը նրանում է, որ համայնքում տպավորություն կար, որ նախարարին հրավիրել է, որեւէ հայկական կազմակերպություն կամ կուսակցություն:
Ընդհանրապես հայկական սփյուռքը Լոս Անջելեսում շատ բազմաշերտ է, եւ հատկապես վերջին տարիներին Հայաստանից ներգաղթածները չեն գտնում այն կառույցը կամ մարմինը, որը կարող էր լավագույնս ներկայացել իրենց շահերն ու խնդիրները:
Ամեն դեպքում, նախարարը իր բացման խոսքը (որը նա խնդրեց չտեսանկարահանել) շարադրեց շատ էմոցինիոնալ,  բաց եւ նոր շունչ փորձեց հաղորդել համայնքին: 
Ըստ նախարարի փոխվել է ամեն ինչ: Սփյուռքի հետ աշխատանքն այսուհետ տարվելու է այլ սկզբունքներով: Փորձ է արվելու գիտականորեն հասկանալու ամեն համայնքի լավ ու վատ փորձը, խնդիրները եւ փորձ է արվելու լուծել դրանք: Նախարարը հասկացրեց, որ այլեւս Հայաստանը խնդրողի դերում չէ այլ նաեւ վերադարձնողի, տվողի: Մասնավորապես ստեղծվել է երիտասարդների հարթակ, որոնք կարող են գալ ու ապրել Հայաստանում եւ իրականացել իրենց ձեռնարկատիրական մտքերը, ստանալ ամենատարբեր պրոֆեսիոնալների խորհուրդները եվ ֆինանսական աջակցություն պետությունից:
Տպավորություն էր, որ ներկաներն ավելի վատ էին պատրաստվել հանդիպմանը, որն արտահայտվեց վերջում հնչող հարցերում, ինչպես նաեւ երեկոն վարողա ոչ վարժ հայերեն խոսելը նույնպես տարակուսանքի առիթ էր տալիս: Ներկաներն ավելի շատ երկար ու բոցաշունչ ելույթներ էին ունենում, քան թե փորձում էին կոնկրետ հարցադրումներ անել: 
Արդյունքում չծավալվեց արդյունավետ երկխոսություն, եւ այն ներկաները, որոնք ցանկանում էին բաձրացնել սփյուռքի միասնականության, կազմակերպման, ապակուսակցականացման եւ այլ հարցեր ըստ էության չկարողացան ծավալել բանավեճ:
Ընդհանուր տպավորությունն այն էր, որ ունենք փայլուն, երիտասարդ, խոստումնալից նախարար... սակայն անկազմակերպ համայնք, որը դեռ երկար ճանապարհ ունի միասնական դառնալու, խնդիրներ դնելու եւ լուծելու, Հայաստանի գործընկեր դառնալու ճանապարհին: Լոս Անջելեսի հայ համայնքին պետք է նոր առաջնորդ, նոր մոտեցումներ կամ այլ կերպ ասած թավշյա հեղափոխություն:

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն առաջին անգամ հանդիպեց Լոս Անջելեսի Հայ Համայնքի հետ


Հանդիպումը կարելի նկարագրել որպես հակասական: Այն մեծ հաշվով շատ սպասված էր, եւ ներկաները (թվով մոտ 800 հոգի) նույնիսկ 1 ժամ առաջ արդեն հավաքվել էին: Մեր հարցին թե ինչ ակնկալիք ունեն նախարարից, ներկաները հիմնականում ասում էին, որ կուզենան ուղղակի ծանոթանալ, լսել, հասկանալ նոր նախարարին եւ իր նոր մոտեցումները:Թեեւ առանձնանում էին նաեւ էսպես ասենք ընդիմադիր կամ անկախ մոտեցում ունեցողները: Խնդիրը նրանում է, որ համայնքում տպավորություն կար, որ նախարարին հրավիրել է, որեւէ հայկական կազմակերպություն կամ կուսակցություն:

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանրապես հայկական սփյուռքը Լոս Անջելեսում շատ բազմաշերտ է, եւ հատկապես վերջին տարիներին Հայաստանից ներգաղթածները չեն գտնում այն կառույցը կամ մարմինը, որը կարող էր լավագույնս ներկայացել իրենց շահերն ու խնդիրները:Ամեն դեպքում, նախարարը իր բացման խոսքը (որը նա խնդրեց չտեսանկարահանել) շարադրեց շատ էմոցինիոնալ,  բաց եւ նոր շունչ փորձեց հաղորդել համայնքին: Ըստ նախարարի փոխվել է ամեն ինչ: Սփյուռքի հետ աշխատանքն այսուհետ տարվելու է այլ սկզբունքներով:

Փորձ է արվելու գիտականորեն հասկանալու ամեն համայնքի լավ ու վատ փորձը, խնդիրները եւ փորձ է արվելու լուծել դրանք: Նախարարը հասկացրեց, որ այլեւս Հայաստանը խնդրողի դերում չէ այլ նաեւ վերադարձնողի, տվողի: Մասնավորապես ստեղծվել է երիտասարդների հարթակ, որոնք կարող են գալ ու ապրել Հայաստանում եւ իրականացել իրենց ձեռնարկատիրական մտքերը, ստանալ ամենատարբեր պրոֆեսիոնալների խորհուրդները եվ ֆինանսական աջակցություն պետությունից:

Տպավորություն էր, որ ներկաներն ավելի վատ էին պատրաստվել հանդիպմանը, որն արտահայտվեց վերջում հնչող հարցերում, ինչպես նաեւ երեկոն վարողա ոչ վարժ հայերեն խոսելը նույնպես տարակուսանքի առիթ էր տալիս: Ներկաներն ավելի շատ երկար ու բոցաշունչ ելույթներ էին ունենում, քան թե փորձում էին կոնկրետ հարցադրումներ անել: 

Արդյունքում չծավալվեց արդյունավետ երկխոսություն, եւ այն ներկաները, որոնք ցանկանում էին բաձրացնել սփյուռքի միասնականության, կազմակերպման, ապակուսակցականացման եւ այլ հարցեր ըստ էության չկարողացան ծավալել բանավեճ:

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր տպավորությունն այն էր, որ ունենք փայլուն, երիտասարդ, խոստումնալից նախարար... սակայն անկազմակերպ համայնք, որը դեռ երկար ճանապարհ ունի միասնական դառնալու, խնդիրներ դնելու եւ լուծելու, Հայաստանի գործընկեր դառնալու ճանապարհին:

Լոս Անջելեսի հայ համայնքին պետք է նոր առաջնորդ, նոր մոտեցումներ կամ այլ կերպ ասած թավշյա հեղափոխություն:

 

Սամվել Հովհաննիսյան

Լոս Անջելես, Կալիֆորնիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին