▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանի կարծիքով` Փաշինյան-Պուտին հանդիպումն անցնելու է բարեկամական մթնոլորտում

 

«Ես չեմ կարծում, որ հանրությունն ամեն անգամ հանդիպումներից պետք է սպասելիքներ ունենա, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը՝անդրադառնալով  սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպմանը:

Խոսելով ակնկալիքների մասին՝ նախագահն ասաց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է Հայաստանի իշխանության համար: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի:

Նախագահը վստահ է, որ այդ հանդիպումն անցնելու է շատ լավ ու բարեկամական մթնոլորտում, և նման հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վերաբերյալ կարծիքների մասին՝ նախագահն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում երկարաժամկետ և խոր լարվածություն չի տեսնում ու չի սպասում: Նախագահը նաև չի կարծում, որ այդպիսի բան երբևէ կլինի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին