▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ո՞ ր օրենքի ԱԱԾ պետն իրավունք ունի դատավորին ասելու՝ դուխով. Էդուարդ Շարմազանով

 

 

 

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ ձայնագրության վերաբերյալ երեկվա ելույթին, նշել է.

«Այն, որ գաղտնալսումն ապօրինի է, որ գաղտնալսումը մտահոգիչ է, փաստ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ: Ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպես են մեր համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչու են նրանք այդքան անզգույշ»,- ասել է Շարմազանովը, ապա շարունակել. 

«Հիմա ես հարց եմ տալիս՝ եղբայր, դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ մարմինների աշխատանքին չեք միջամտում ոչ «Մարտի 1»-ի գործով, ոչ Քոչարյանի գործով, ոչ Խաչատուրովի, ոչ էլ որևէ այլ գործով:

Հիմա ո՞նց եղավ, որ ըստ այս ձայնագրության, դատավորը ԱԱԾ տնօրենի հետ կապի մեջ է մտնում և ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի կալանավորման որոշումը տեղի է ունենում ոչ թե փաստերի հիման վրա, այլ այն բանի հիման վրա, որ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա: Բաց թող, բաց մի թող, վարչապետն ասել է՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք: Վարչապետն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ»,- հայտարարել է Շարմազանովը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին