▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Դուք Ձեր վարչապետի հետ խնդիրներ ունեք, դա ձեր հարցն է...ԲՀԿ-ական պատգամավոր

 

Այսօր ԱԺ-ում իր ելույթում «Ծառուկյան դաշինքի»  պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով քիչ առաջ ելույթում ունեցած «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին, ասաց, որ իր համար տարօրինակ է, որ իրավաբաններն են գուշակությամբ զբաղվում.

 

 

 

«Եթե դուք վարչապետի հետ խնդիրներ ունեք, դա ձեր ներքին հարցն է, այն մի տեղափոխեք ԱԺ: Եթե ԱԺ-ն բնականոն աշխատանք պետք է իրականացվի եւ դա խոչընդոտվում է, ապա այս նախագծով ամրագրում ենք այդ աշխատանքները խոչընդոտումից: Ինչ ա նշանակում գալ, կանգնել այստեղ և իրավաբանությունը զարգացնելու փոխարեն զարգացնել ֆանտազիան կամ գուշակությամբ զբաղվել»:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին