▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գեղամ Գևորգյանը (լուսանկարում՝ աջից) նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»,-ասված է հրամանագրի մեջ:



Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը (լուսանկարում՝ ձախից) նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին