▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չունենք օկուպացված տարածքներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ԱՄՆ դեսպանին

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի  հայտարարության մասին  իր կարծիքն հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը զրույցում նշեց, որ մենք չունենք գրավյալ կամ օկուպացված տարածքներ, այսինքն մենք ուրիշի տարածքի ծրագրավորված զավթման նպատակն երբեք չենք ունեցել.

 

 

Բոլորը գիտեն, որ «Արցախյան շարժումը»  Ադրբեջանի կողմից բռնազավթումների, ցեղասպանության, տեղահանությունների պատճառով ձևավորվեց , մենք ստիպված էինք ազատագրել մեր պատմական տարածքները, որոնք դարձել էին հենակետեր: Մենք  Արցախի տարածքի վրա մահ չսփռելու նպատակով ենք ազատագրել: Հիմա, ինչ-որ մարդիկ կանգնում, ասում են, թե պետք է մեր տարածքները վերադարձնենք, մենք էլ ասում ենք՝ թեև հարգում ենք բոլորի կարծիք հայտնելու իրավունքը, սակայն պետք է նշենք, որ չունենք օկուպացված տարածքներ: Եթե ինչ-որ մեկը պատկերացնում է, թե կարելի է վերադառնալ անցյալ՝ սահմանների, կարգավիճակի առումով՝ սխալվում է, որովհետև այլևս չկա Խորհրդային միություն, չկա հանրապետությունները իրար միացնող գաղափարախոսություն՝ կա Ադրբեջանի ֆաշիստական պետություն, որը մեզ՝ հայերիս դիտարկում է որպես վտանգ, որոնց պետք է սպանել: Չեմ կարծում, որ Միլսն  ուզում է, որ հայ ժողովրդի նկատմամբ կրկին ցեղասպանություն իրականացվի: Պետք է հասկանալ հետևյալը՝ Հայաստանի և Արցախի համար վերադարձ անցյալին չկա՝ լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով:

Դավիթ Բաբայանի խոսքով՝Միլսի այս հայտարարությունն ազդում է Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վրա: Բաբայանը կարծում է, որ  Արցախի կարգավիճակը պետք է վերականգնվի և հարգվի միջազգային օրենքի նորմերով

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր.

 

 

 

 

 

 

 

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ թեմայի շուրջ մեկնաբանություն է նաև տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հետևյալ միտքն է արտահայտել.

«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին