▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չէ, որ մենք ամեն ինչում համաձայն ենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

«Մեր հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ ուղիղ են, անկեղծ, առանց մութ անկյունների»,- այս մասին այսօր «Եվրասիական շաբաթ» միջոցառմանը ելույթ ունենալուց հետո նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

«Ես ուրախ եմ, որ ՌԴ-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում ունենք նույն տեսակետը և ամեն ինչում համաձայն ենք, բայց մենք փոխադարձաբար ըմբռնում ենք միմյանց տեսակետները և անկեղծ ենք»,- ասել է վարչապետը:



Հիշեցնենք,
որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2019 թվականի սկզբին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին