ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը, լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Մենք դեմ ենք քվեարկելու։ Նախապես ինչ ասել ենք, այսօր դա էլ անելու ենք», - ասաց նա։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ»:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում։ Առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում «Ելք» խմբակցությունը ֆիկտիվ է առաջադրել և հորդորել չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի հնարավոր լինի լուծարել խորհրդանշանը և գնալ արտահերթ ընտրությունների։
Կարդացեք նաև՝ Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործը մինչև վերջին անկյունները բացահայտվելու է. Նիկոլ Փաշինյան