«Որևէ մեկը չկասկածի, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է: Կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ համոզված եմ, առաջիկայում կիմանաք ու ոչ միայն այս գործով: Այսօր հարց են տալիս, ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան: Պատասխանեմ. էսօր ՀՀ-ում բոլոր քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է, քննիչներ կան, որ վարույթում 30 գործ են քննում»,- ԱԺ իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ դատարանների գործունեությանը. «Դատարաններն առնվազն հաճախ կիրառում են գրավ ու մարդկանց ազատ են արձակում: Մեկնաբանություններ կան, որ մի կողմից բռնում եք, հետո պայմանավորվում ու բաց թողնում: Սա ծանր մեղադրանք է ու կարևոր հարց: Ազնվորեն ասում եմ՝ ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին»:
Հիշեցնենք, մարտի 1-ի քրեական գործով առայժմ մեղադրանք է առաջադրվել երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նրանց բոլորին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:
Կարդացեք նաև՝
Հանրապետականը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը
Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան