▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

 

 

Նույնիսկ ամենաբռնապետական իշխանություն չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց նաև, որ էական չէ անգամ, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, քանի որ 20 տարվա քննարկումներն առ այսօր որևէ արդյունք չեն տվել:

«Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք ու տեսնենք Ղարաբաղի հարցը լուծվել է, ուղղակի չի կարող լինել: Եթե կարգավորման ընթացքում կձևավորվի մի այնպիսի տարբերակ, որը ես ինքս կհամարեմ, որ դա մի տարբերակ է, որն արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանն ու ժողովրդի կարծիքը հարցնել դրա մասին, դա կլինի մի տարբերակը»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ միայն այս դեպքում այն կներկայացվի հանրության ու խորհրդարանի դատին:

 

 

 

Բայց նույնիսկ այդ դեպքում վճռորոշը լինելու է Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների տեսակետը:

«Քանի դեռ Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունը ներգրավված չեն պրոցեսին, նշանակում է, որ մենք մոտ չենք պրոցեսի կարգավորմանը»,- ասաց նա` հավելելով, որ ինքը լիազորված է ներկայացնել Հայաստանի, բայց ոչ Ղարաբաղի ժողովրդին, այն պատճառով, որ ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը և ունի իր իշխանությունը:

 

Կարդացեք նաև՝ Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործը մինչև վերջին անկյունները բացահայտվելու է. Նիկոլ Փաշինյան

Այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, չեմ կարող այդ մասին չասել. Նիկոլ Փաշինյան

Հանրապետականը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին