▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրությանն ուղղված ֆորմատում. Գևորգ Կոստանյան

Բացառվում է, որ ես որևէ ցուցակով մասնակցեմ ԱԺ ընտրություններին, որովհետեև ինձ խորհրդարանական գործունեության մեջ սկզբունքորեն չեմ տեսնում. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց այդ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ ինքն իրեն տեսնում է որպես փաստաբան. «Ես 14 տարի պետության փաստաբանն եմ եղել Եվրոպական դատարանում: Փաստաբանական գործունեությամբ կարող եմ զբաղվել շատ մեծ հաճույքով, դա ինձ հոգեհարազատ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ կարո՞ղ է համագործակցություն լինել այն գերատեսչություններում, որտեղ ինքն իրեն տեսնում է. Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ մտածել այդ ուղղությամբ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրության ուղղված, բացառապես մասնագիտական ֆորմատում, քաղաքական ֆորմատում որևէ մեկի հետ համագործակցություն չեմ ունենա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին