▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու. հայտնի է ընտրության օրը

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու: Այս մասին հայտնել է  «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ վարչապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն այսօր է՝ մինչև ժամը 18:00-ն: Ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ սա վարչապետի ընտրության 2-րդ փուլն է

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, որի մասով հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին