▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։

 

 

 

Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:

Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։

Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։

Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։

Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»։

Կառավարության այսօրվա նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին