▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանության տարածած պարզաբանմանը՝ իր բարձրաձայնած մտահոգությունների առնչությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ

Հարգելի գործընկերներ,

Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան անձինք, ովքեր փորձեցին պարզ վիճակագրության մեջ մանիպուլյացիա տեսնել, ապա ներկայացնեմ որոշ մանրամասներ:

Եվ, այսպես, 2018 թվականի հունվար-օգոստոսին հանցագործությունների ընդհանուր թիվը 14205 է, իսկ 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 12484:

 

 

 

 

 

 

 

 

Այս թվերի մեջ հատկապես աճել են`

1)միջին ծանրության հանցագործությունները`

2018 թվականին` 4943

2017թվականին` 3859

2) ծանր հանցագործությունները`

2018 թվականին` 2222

2017թվականին`1606

3) ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը` այդ թվում՝ մահվան ելքով

 

 

 

 

 

 

 

 

 

2018 թվականին` 781

2017թվականին` 493

4) անձնական գույքի հափշտակությունները `

2018 թվականին` 5169

2017թվականին` 4576

որից` բնակարանային գողություններ`

2018 թվականին` 782

2017թվականին` 505

5) Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ

2018 թվականին` 2099

2017թվականին` 1740

 

 

 

 

 

 

 

 

Եթե 5-րդ կետի արդյունքները պայմանավորված են կոռուպցիայի դեմ հռչակված պայքարով և կազմում են այդ պահի դրությամբ աճած 1721 հանցագործություններից 359-ը, ապա մյուս հանցագործությունների աճը ինչո՞վ է բացատրվում։ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարանային գողությունների թվով, թե՞ ոչ։ Արդյոք ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը եւ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը, իրավապահ մարմիններին էլ <<պաշտպանելը>> կպաշտպանե՞ն նրանց բնակարանները, երբ նրանք առավոտյան գնան աշխատանքի։ Ի՞նչ է պատճառը, որ տեսախցիկները վերացնելու սին խոստումներից հետո էլ ճանապարհային հանցագործությունները այսքան աճ են գրանցում։

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Արդեն սեպտեմբերի ամսվա դրությամբ օրինակ` բնակարանային գողությունների թիվը կազմում է 899:

 

Կարդացեք նաև՝ Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամ՝ իր լուսանկարը պատռողների, իրեն վիրավորողների և քննադատողների մասին

 

Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյանn

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին