▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

 

 

 

Ermenihaber-ի փոխանցմամբ, թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է.

«Ակնկալում եմ, լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։

Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե որն է վերջինի առաջնային նպատակը և ինչն է փոխելու Հայաստանում:

 

 

 

 

«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը թուրք լրագրողի  այն հարցին, թե ինչպես է զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների:

 Կարդացեք նաև՝ Էրդողանի աշխատակազմը պատասխանել է Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին