▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուսավոր Հայաստանի» մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ, քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյան

«Լուսավոր Հայաստան»-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հակամարտությունը ֆեյսբուքում շարունակվում է։ Գորգիսյանը հայտարարել էր, թե «Ծառուկյանը հին ռեժիմի մաս է, նա մեզ գործարք էր առաջարկում»։

 

 

 

 

 

 

 

 

Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում, պատասխանելով Գորգիսյանին,  գրել է.

««Լուսավոր Հայաստանի քաղաքական մանրադրամներից ևս մեկը՝ Գևորգ Գորգիսյանը, շարունակելով լուսավորյալ մանրադրամների շքերթը, որոշել է կրկին անդրադառնալ Բարգավաճ Հայաստանին։ Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսավորյալների շարքում խիստ ակտուալ է, և այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց հիշեցնում ես իրենց անփառունակ անցյալ ու նույնքան անփառունակ ներկան։ Հիշեցնենք, խոսքն այն երիտասարդի մասին է, ով Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան բոլոր եթերներին ու լրատվամիջոցներին և  անարգանքի սյունին էր գամում Նիկոլին՝ հայտարարելով, որ վերջինը գցել է իր գործընկերներին և զբաղված է անիմաստ քայերով։ Իսկ երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառեցին ազատության ջահը, սույն երիտասարդը թաշկինակով փակեց իր լուսավոր քիթը, որովհետև, պարզվեց՝ հեղափոխության շնչից ալերգիա ունի։

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երևանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ և քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը և սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարտիկներից էր։ Եվ միայն այն պահին, երբ Փաշինյանի հաղթանակն այլևս անխուսափելի էր, լուսավորների շարանը հանկարծ հիշեց, որ իրենք Նիկոլի գործընկերն են ու մեկ ժամում դարձան երդվյալ նիկոլական՝ շարունակելով բոլոր հնարավոր ստվերային տարբերակներով խանգարել նոր Հայաստանի շարժմանը։

Լուսավոր Հայաստանի ոսկե հովանավորի շնորհիվ էլ հայտնվելով խորհրդարանում, այժմ Գորգիսյանն ու իր պապաները որոշել են իրենց քաղաքական կուսությունը վերականգել լուսավորի հայտնի հովանավորի դրամական տրանսվերտների հաշվին։ Ի դեպ, հեղափոխությունից ալերիգա ունեցող Գորգիսյանը, ում քաղաքական դալտոնիզմը ուղղակի զավեշտալի է, այլ կուսակցություններին գնահատական տալու փոխարեն ճիշտ կանի պատասխանի մեկ պարզ հարցի՝ որտեղի՞ց իրենց աշխատավարձով ապրող, իրենց խոսքերով՝ չքավոր պատգամավորներին նման գումար՝ խորհրդարանական ընտրություններում ամենածախսատար քարոզարշավը տանելու համար։ Հարցը, իհարկե, հռետորական է, քանզի Հաաստանում չկա այլևս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը և ում լեգիտիտիմ շահերն են խորհդրանաում ներկայացնելու լուսավորյալները։ 

 

 

 

 

 

 

 

 

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորի և Նիկոլ Փաշինյանի դեմ լուսավորյալների աննկուն պայքարի շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին էլ հաջորդ դասին։ Խոստանում ենք խիստ ուշագրավ մանրամասներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին