▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք թեկնածություն ենք դնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դառնալու համար. Զոհրաբ Մնացականյան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալը Հայաստանի արտաքին քաղաքականության կանոնավոր աշխատանքներից մեկն է։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

 

 

 

«Մենք թեկնածու ենք այդ խորհրդի անդամ դառնալու համար։ Մենք նաև թեկնածություն ենք դնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դառնալու համար, բայց ավելի ուշ շրջանի համար։ Մեզ համար հիմա պատասխանատու պահ է, ընտրությունները լինելու են հոկտեմբերին և մենք շատ ակտիվ տանելու ենք մեր արշավը։

Ու այսօրվա մեր ներքին օրակարգը միայն ու միայն մեզ օգնում է էլ ավելի մրցունակ լինել այդ մրցարշավի մեջ։ Մենք արևելաեվրոպական խմբում ենք, որտեղ երկու տեղի համար 3 երկիր է, որից մեկը մենք ենք»,-ընդգծեց Մնացականյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին