▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ականջահաճո ձևակերպումների դեպքում ինչպե՞ս եք վարվելու. Հարց Վահե Էնֆիաջյանին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանին, հիշեցրեց նրան սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսը, երբ վերջինս իր գործընկերների հետ անակնկալ ձևով հայտնվեց ասուլիսի սրահում ու միջամտեց ասուլիսի ընթացքին: Ղազարյանը հետաքրքրվեց` ոչ ականջահաճո ձևակերպումների դեպքում նրանք դարձյա՞լ նման միջամտություն են անելու, թե՞ արդեն ավելի քաղաքակիրթ պահվածք է լինելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էնֆիաջյանը խոստացավ գործել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

«Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ես և գործընկերներս ստիպված ենք եղել միջամտել և դիրքորոշում հայտնել, որովհետև, գիտեք, որ Երևանում տեղի էր ունենում ավագանու և Երևանի քաղաքապետի ընտրություն, լռության օրը հակաքարոզչություն էր իրականացվում: Միտումը եղել է մեկը` թույլ չտալ, որ օրենքով սահմանված որևէ ընթացակարգ խախտվի»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին