▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանն ու Ցոլակյանը՝ Նաիրի Հունանյանի գաղտնի գործակալ լինելու մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակին, որտեղ գրված էր, թե Նաիրի Հունանյանն ԱԱԾ գաղտնի գործակալ է։ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, սակայն դրա մասին տեղեկություն ունեմ։ Ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ պարոն Շիրխանյանի խոսքերը։ Գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն և բոլոր հարցերով դիմեք նրանց»,-նշեց նա։

 

 

 

 

 

 

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ,  պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու՝ Վահան Շիրխանյանի հայտարարությունը, ասել է, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ տեղյակ չի եղել այդ մասին։

«Ես այդ ժամանակ համակարգում չեմ եղել, ես նախագահի վերահսկողական ծառայությունում էի, բնական է՝ չէի կարող տեղյակ լինել, թե էնտեղ ինչ կար»,- ասել է Ցոլակյանը։

Կարդացեք նաև՝ Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին