▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն ապաստան է տվել Սիրիայից շուրջ 20.000 փախստականի, ինչը կարևոր է մարդասիրական գործում. Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում 28.06.2019թ. «Իրավիճակը Սիրիայում. քաղաքական լուծման հեռանկարներ» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում:

Ստորև ներկայացնում ենք ելույթի հայերեն թարգմանությունը.

«Շնորհակալություն, տիկին Բակոյանիս Ձեր զեկույցի համար:

Սիրիայում ութ տարի տևող հակամարտությունը մարդկային իրական ողբերգություն էր, որը ծավալվեց հենց մեր աչքերի առջև: Այս հակամարտությունն ի ցույց դրեց, որ անվտանգության խաթարումն այս փոխկապակցված աշխարհի մի հատվածում անմիջականորեն ազդում մյուս հատվածների վրա:

Ես ցանկանում եմ նշել, որ իմ երկիրը սրտի մեծ կսկիծով ուշադրությամբ հետևում է Սիրիայում ընթացող գործընթացներին ոչ միայն այն պատճառով, որ այդ երկրում էին ապաստան գտել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցները, այլև՝ զուտ մարդասիրական մտայնությունից ելնելով: Չնայած վտանգներին, էսկալացիաներին՝ հակամարտության ողջ ընթացքում շարունակել են գործել Հալեպի մեր հյուպատոսարանը և Սիրիայի դեսպանատունը Դամասկոսում, քանի որ միշտ հավատացած ենք եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն ու մարդասիրությունն առաջնային են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հենց այս մարդակենտրոն մոտեցումն էր, որ, չնայած առկա բաժանարար գծերին, ուրվագծեց մեր որոշումը մասնագետների խումբ ուղարկել Սիրիա, որպեսզի վերջիններս իրականացնեն ականազերծում և տրամադրեն բժշկական օգնություն, քանի որ ականները կամ գնդակները անտարբեր են մարդկանց կրոնի, տարիքի, սեռի նկատմամբ:

Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից շուրջ 20,000 փախստականների, ինչը, կարծում եմ, կարևոր ավանդ է մարդասիրական ընդհանուր գործում: Այս հանգամանքում ես նույնիսկ չեմ անդրադառնա այն էժանագին մանիպուլյացիային, որ մեր ադրբեջանցի գործընկերներն են փորձում անել:

Եզրափակելով ելույթս՝ ցանկանում եմ ցավով նշել, որ այս դահլիճում կան անդամ երկրներ, որոնք հստակ չեն արձագանքում, որ ԻԼԻՊ-ի գործողությունները ցեղասպանություն են. սա լուրջ հարցականի տակ է դնում թե՛ մեր հիշողությունը, թե՛ մեր արժեքները:»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին