▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան 50 անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4-րդ սերնդի պատերազմի ավարտին և 5-րդ սերնդի պատերազմների ընթացքում դեռ ոչ մի հակամարտող կողմ, գործելով պաշտպանական մարտավարությամբ, առավել ևս՝ ռազմավարությամբ, դեռ հաղթանակ չի տարել։ Սա պնդում էր դեռ պրուսական ռազմական դպրոցը, սա հաստատում են ԵՀՊ-երի հաղթանակ տարած փայլուն զորահրամանատարները։ Չթվարկեմ։ Սա հաստատում են Joint Land Operations, Network Centric Warfare և այլ արդի պատերազմների ամենակայացած հայեցակարգերը և այլն։ 
     Ցանկացած մարտական կանոնադրության մեջ նշված է, որ պաշպանությունը՝ որպես օպերացիայի տեսակ, կարևոր է, սակայն որոշիչը հարձակումն է։ 

 


     Արցախյան պատերազմում՝ 1993թ. ընթացքում, երբ ազատագրել ենք մոտ 6000 քառ. կմ տարածք, ավելի քիչ զոհ ենք տվել, քան նախորդ և հաջորդ՝ պաշտպանությունների փուլերում։

«Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, բայց հաղթանակ կարող ես տանել միայն հարձակմամբ»։

Սուն Ցզի

Հ.Գ. Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան հիսուն անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին